ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուսաստանի համար լուրջ ընդդիմությունն օգտակար կլիներ

Ռուսաստանի համար լուրջ ընդդիմությունն օգտակար կլիներ
20.01.2017 | 17:25

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ լուրջ ընդդիմության առկայությունը, որը կկարողանար Կրեմլի և պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ մրցակցության դուրս գալ՝ Ռուսաստանի համար օգտակար կլիներ:

Մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Պուտինը կմասնակցի 2018-ի նախագահի ընտրություններին:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ